Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է միջազգային կարգի ֆուտբոլի մրցավար Սարգիս Դեմիրճյանին

15 հոկտեմբերի, 2010

 Ս.թ. հոկտեմբերի 15-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն ընդունել է միջազգային կարգի ֆուտբոլի նախկին մրցավար Սարգիս Դեմիրճյանին եւ նրան սրտանց շնորհավորել «Գիննեսի» գրքի համաշխարհային ռեկորդների վկայական ստանալու կապակցությամբ: Նա նշել է, որ այս նվաճումը յուրօրինակ է եւ ուրախություն ու բերկրանք է պատճառում հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում Սարգիս Դեմիրճյանը պատմել է դրվագներ իր աշխատանքային գործունեությունից եւ հաջողություններ մաղթել վերածնունդ ապրող Հայաստանի ֆուտբոլի հավաքականին միջազգային ասպարեզում:

 

 


Տեղեկանք. Լիբանանահայ ֆուտբոլային մրցավար Սարգիս Դեմիրճյանը
1962 թ. սեպտեմբերից մինչեւ 1983 թ. հուլիս ամիսը` 20 տարի 10 ամիս, ընդգրկված է եղել ՖԻՖԱ-ի միջազգային մրցավարների ցանկում: Երկու անգամ` 1964 եւ 1978թթ. Անգլիայում եւ Արգենտինայում անցկացված աշխարհի առաջնությունների ժամանակ նա եղել է տեսուչ: Սարգիս Դեմիրճյանը 29-ամյա պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում վարել է 826 պաշտոնական խաղ Լիբանանում եւ այլ երկրներում` Իրաք, Հորդանան, Եգիպտոս, Հայաստան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Թաիլանդ, Պարսկաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ: Նրա մրցավարությունն արժանացել է մասնագետների բարձր գնահատանքին:

Տպել էջը