ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ
08 հոկտեմբերի, 2010Ս.թ. հոկտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին:
Զրույցի ընթացքում քննարկվեցին առևտրական, տնտեսական և հատկապես մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Շեյխ Սուլթանը հետաքրքրվեց հարևան երկրների հետ հարաբերություններով, ընդգծեց քաղաքակրթությունների երկխոսության շուրջ տարաբնույթ հանդիպումների պարբերաբար անցկացումը, փոխադարձ մշակութային միջոցառումների անցակացումը:
Անդրադառնալով հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, Շեյխը Սուլթանը կարևորեց Շարժա էմիրության առևտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այցի կազմակեևպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:
Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, ինչպես նաև հույս հայտնեց , որ հետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակները էլ ավելի ներգրավված կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացմանը: