Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը իր հավատարմագիրն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծն Դուքս Հենրիին
05 հոկտեմբերի, 2010Սեպտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը իր հավատարմագիրն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծն Դուքս Հենրիին:
Պաշտոնական արարողությունից հետո Մեծն Դուքսը դեսպանին հրավիրել է առանձնազրույցի:
Զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ-Հայաստան եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: