Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումներ Վաշինգտոնում
04 հոկտեմբերի, 2010Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 19-րդ տարելիցին:
Հյուրերի թվում էին մի քանի տասնյակ դեսպաններ, բազմաթիվ բարձրաստիճան դիվանագետներ, ԱՄՆ Պետդերտամենտի եւ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ ԱՄՆ Կառավարության տարբեր գերատեսչություններից` Պաշտպանության, Էներգետիկայի, Գանձապետական, Առեւտրի, Գյուղատնտեսության քարտուղարություններից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ամերիկյան քաղաքական-հետազոտական կենտրոններից եւ լրատվամիջոցներից: Որպես պատվավոր հյուրեր` ներկա էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու ԼՂՀ Ազգային Ժողովի հանձնաժողովի փոխնախագահ Սերգել Ղազարյանը:
Դեսպանության հյուրն էր նաեւ Վաշինգտոնում այցելությամբ գտնվող արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը:
Հյուրերի թվում էին նաեւ հայոց եկեղեցու թեմերի, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունների ղեկավարները: