Լոս Անջելեսում անցկացվել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն
23 սեպտեմբերի, 2010Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից ներկայացվում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն:
Երեկոյին ներկա են եղել արվեստի հայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ:
Երեկոյին հատուկ հրավիրված Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հայ եւ համաշխարհային հայտնի երգահանների գործեր:
Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Գորկու ծննդավայր Վանի շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու պատմության մասին: