Լիբանանում Հայաստանի դեսպանը հանդիպել է հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ

17 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 17-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ Լիբանանում Հայաստանի
դեսպանության գործունեության եւ հեռանկարանային ծրագրերի մասին: Նա անդրադարձել է Հայաստանի անկախության տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին եւ մարտահրավերներին, արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, բարձրաստիճան եւ գործարար պատվիրակությունների առաջիկայում նախատեսվող այցելություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման մեխանիզմներին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարաբնույթ հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել ավանդական:

Տպել էջը