Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգեւատրվել է Բուլղարիայի բարձրագույն պարգեւ Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով
30 հուլիսի, 2010Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի ս.թ. հուլիսի 27-ի հրամանագրով Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը պարգեւատրվել է երկրի բարձրագույն պարգեւ Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» շքանշանով:
\nՇքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ այսօր` հուլիսի 30-ին, Բուլղարիայի Նախագահական նստավայրում:
\nԱրարողությանը ներկա էին Պլովդիվում եւ Վառնայում Հայաստանի պատվավոր հյուպատոսներ Եղիազար Ուզունյանը եւ Սարգիս Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, ԲՀ ԲԺԺ պատգամավորներ, Սոֆիայի համայնքային խորհրդի ներկայացուցիչներ, բուլղարահայ ազգային մարմինների, եկեղեցական խորհրդի կրթամշակութային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: