ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին

30 հուլիսի, 2010

Հուլիսի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Կանադայի դեսպան Ռալֆ Լիսիշինին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

\n

Արման Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց դեսպան Ռալֆ Լիսիշինի վերջին չորս տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար:

\n

Արժեւորելով ընդլայնվող երկկողմ հարաբերությունները, փոխադարձ այցելությունների աճող հաճախականությունը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:

\n

Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանի հարաբերություններին իր անմիջական հարեւանների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի:

\n

Երկուստեք կարեւորվեց 2010թ. մայիս-հունիսին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Կանադա կատարած այցը, որը լուրջ խթան հանդիսացավ առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար: 

Տպել էջը