ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեցին ուսանողների եւ դասախոսների հետ

15 հուլիսի, 2010

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեցին Բելգիայի տարբեր համալսարաններից ժամանած ուսանողների եւ դասախոսների հետ:

Դիվանագետները ներկայացրեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ պատասխանեցին ուսանողներին եւ դասախոսներին հուզող բազմաթիվ հարցերին:

Տպել էջը