ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը հավատարմագրերն հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
14 հուլիսի, 2010
Հուլիսի 13-ին արտաքին ·ործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ·երա·ույն հանձնակատարի հայաստանյան ·րասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)` հավատարմա·րման նամակի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին Էդվարդ Նալբանդյանը ·ոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով ·երա·ույն հանձնակատարի ·րասենյակի հետ բազմամյա արդյունավետ համա·ործակցության կապակցությամբ, ընդ·ծելով, որ ·րասենյակն իր ·ործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնա·աղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու նպատակով:
Խոսելով համա·ործակցության հեռանկարների մասին, Հայաստանի արտաքին քաղաքական ·երատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում Ադրբեջանից բռնա·աղթած — ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը եւ ակնկալում է աջակցություն այդ խնդիրների լուծման ·ործընթացում:
Դամթյու Դեսալեյնը, անդրադառնալով Հայաստանում ·րասենյակի ·ործունեությանը, արձանա·րելով ՀՀ կառավարության — Փախստականների հարցերով ·երա·ույն հանձնակատարի ·րասենյակի միջեւ համա·ործակցության արդյունավետությունը, նշեց, որ ·րասենյակը շարունակելու է Հայաստանում փախստականների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող տարբեր ծրա·րերի իրականացումը:
Նախարար Նալբանդյանը դեսպան Դեսալեյնին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կար·ավորման ·ործընթացի վերջին զար·ացումները: