«Ոսկե Ծիրան» փառատոնի մասնակիցների պատվին ընդունելություն տրվեց ԱԳՆ-ում
12 հուլիսի, 2010Հուլիսի 12-ին արտգործնախարարությունում "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի մասնակիցների պատվին տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին կինոփառատոնին մասնակցելու նպատակով ժամանած բազմաթիվ հյուրեր, "Ոսկե ծիրանի" կազմակերպիչներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հյուրերի թվում էին համաշխարհային կինոարվեստի հռչակավոր ներկայացուցիչներ Ալեն Թերզյանը, Ատոմ Էգոյանը եւ Կլաուդիա Կարդինալեն:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը մասնավորապես նշեց. "Ոսկե ծիրան" միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր ավանդույթներն ու աշխարհագրությունը Երեւանում հավաքելով աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով երկրներից ժամանած արվեստագետների, որոնք թեեւ խոսում են տարբեր լեզուներով, բայց հաղորդակցվում են նույն լեզվով? կինոյի լեզվով, որն իր մեջ պարունակում է հզոր համախմբող եւ մերձեցնող ուժ:
"Մարդկությունը իր ողջ պատմության ընթացքում երազել է կանգնեցնել ժամանակը, ինչ որ չափով դա հաջողվել է լուսանկարչական արվեստին: Բայց եթե լուսանկարչությունը կանգնեցնում է ակնթարթը մեկ վայրկյանով, ապա կինոն մեկ վայրկյանում քսանչորս ակնթարթ է կանգենցնում: Երեւի թե, հենց դրանում է կայանում կինեմատոգրաֆիայի հմայիչ ուժն ու խորհուրդը",- ասած Հայաստանի արտգործնախարարը:
