Հանդիպում ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների հետ

07 հուլիսի, 2010

Ս.թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում հավատարմագրված պատվո հյուպատոսներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատվո հյուպատոսների գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր: Հյուպատոսները տեղեկացրեցին Հայաստանի արտգործնախարարին պատվո հյուպատոսների միություն ստեղծելու մտադրության մասին եւ հայցեցին ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում վերջին զարգացումները եւ պատասխանեց պատվո հյուպատոսներին հետաքրքրող հարցերին:
Տպել էջը