Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի եւտարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալին
06 հուլիսի, 2010Հուլիսի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին: Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ հունիսի 24-ին ստորագրված 2010-2015թթ. hամագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառույցների եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցության առնչությամբ:
Կողմերն անդրադարձան պետական կառավարման համակարգի բարեփոխման, կլիմայի փոփոխության, էներգիայի արդյունավետ օգտագործման, այլընտրանքային էներգիայի ու հակակոռուպցիոն պայքարի բնագավառնեում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ՀՀ կառավարության համագործակցության մասին:
Յենս Վանդելը կարեւորելով Հայաստանի առաջընթացը նշված բնագավառներում, իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի կառավարության համագործակցության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ ստորագրված ծրագրի իրականացման ուղղությամբ: Նա նաեւ վստահեցրեց, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը: