Նախապատրաստական հանդիպում ԱԳ Նախարար Նալբանդյանի եւ ԵՄ պաշտոնյաների միջեւ ասոցացման պայմանագրի մեկնարկից առաջ
06 հուլիսի, 2010Ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերին եւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:
Պրն. Կյաերը Հայաստան է ժամանել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյանը հաստատեց Հայաստանի պատրաստակամությունը ս.թ. հուլիսի 19-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:
Ջոն Կյաերը դրական գնահատեց արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի արդյունքները, ավելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջում:
Կողմերը քննարկեցին Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: