Հայաստանի արտգործնախարարն ընդունեց եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ բանագնացին

05 հուլիսի, 2010

Հուլիսի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակության կազմում Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգստարին:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին էներգետիկ ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության շուրջ:
Տպել էջը