Հայաստանի եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջեւ` երկրում ՄԱԲՀ գործունեության 2010-2015թթ. ծրագրի ստորագրումը

28 հունիսի, 2010

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավրոված ազգերի զարգազման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի բնակչության հիմնադրամի միջեւ` երկրում ՄԱԲՀ գործունեության 2010-2015թթ. ծրագիրը»:

Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գալիք վեց տարիների համար համագործակցության ուղղությունները:
Տպել էջը