Ստորագրվեց Հայաստանի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության 2010-2015թթ.-ի գործողությունների ծրագիրը

24 հունիսի, 2010

Հունիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված Ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի միջեւ 2010-2015թթ. Հայաստանում իրականացվող գործողությունների ծրագիրը":

Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գալիք վեց տարիների համագործակցության ուղղությունները, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների եւ կանանց իրավիճակի բարելավմանը եւ երեխաների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Փաստաթղթով նախատեսվում է բարեփոխումների իրականացում երեխաների սոցիալական ապահովության, նրանց իրավունքների պաշտպանության, հատուկ կրթության որակի բարձրացման, անապահով ընտանիքներին եւ երեխաներին առավել արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ ոլորտներում:
Տպել էջը