Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հանդիպումըՀարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչի հետ

21 հունիսի, 2010

Ս.թ. հունիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում պարոն Կիրակոսյանն ու դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հեռանկարները, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

Հյուրի խնդրանքով, փոխնախարարը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, ինպես նա—` անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք հարցերի:
Տպել էջը