ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

10 հունիսի, 2010

Հարց. Ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի վերաբերյալ ընդունած բանաձեւի առնչությամբ:

Պատասխան. Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով:

Հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների:
Տպել էջը