Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
08 հունիսի, 2010Հունիսի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ: