ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին

08 հունիսի, 2010

Հարց. Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այդ երկրի ԱԳ նախարարի եւ մի քանի այլ պաշտոնյաների պնդումները ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առաջընթացն իբր Հայաստանի կողմից խոչընդոտելու վերաբերյալ: Ինչպես կմեկնաբանեք դրանք:

Պատասխան. Առաջընթացը բանակցային գործընթացում հնարավոր կլինի, երբ Ադրբեջանը սուր ճոճելու փոխարեն, ընդունի իր պատասխանատվությունը հակամարտության սանձազերծման եւ դրա հետեւանքների համար, դադարի ներկայացնել իր պատկերացումները իրավունքի մասին` որպես միջազգային իրավունք, եւ անպտուղ չաղավաղի հակամարտության էությունը եւ բանակցային գործընթացի բովանդակությունը:
Տպել էջը