Ստորագրվեց Հայաստանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ համագործակցության 2010-2015թթ.-ի գործողությունների ծրագիրը

07 հունիսի, 2010

Հունիսի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գրեչնեւան ստորագրեցին 2010-2015թթ.-ի համար "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված Ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջեւ hամագործակցության գործողությունների ծրագիրը":

Փաստաթուղթը մշակվել է նախորդ` 2005-2009թթ.-ին իրականացված համագործակցության փորձի հիման վրա եւ համանհունչ է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին:
Տպել էջը