Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին
02 հունիսի, 2010Ս.թ. հունիսի 1-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին:
Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:
Արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Երեւան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշեց, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջեւ հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:
Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: