Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը«Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

24 մայիսի, 2010
Հարց. - Երեկ Արցախում կայացել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այդ առիթով տարբեր հայտարարություներ են եղել: Ո?րն է Ձեր ·նահատականը:

Պատասխան. - Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձ—ավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ:

Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական ·նահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, ·ործող օրենսդրությանը եւ միջազ·ային չափանիշներին համապատասխանությամբ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի ·երակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների — ժողովրդի հանձնառության մասին:

ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատա·իրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա·ահների կողմից ներկայացված հիմնախնդրի կար·ավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները:

Միջազ·ային հանրությունն առավել քան պետք է շահա·ր·ռված լինի ԼՂ հիմնախնդրի կար·ավորման հարցում ·ործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով:

Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական ան·ամ ապացուցեցին ազատ — անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը:
Տպել էջը