Արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդիպեցԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին
18 մայիսի, 2010Ս.թ. մայիսի 18-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ տիկին Դունյա Միյատովիչին (Dunja Mijatovic):
Ողջուելով հյուրին` Արման Կիրակոսյանը կարեւորեց ԵԱՀԿ դերը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման գործում:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նորանշանակ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի կողմից մամուլի ազատության ապահովմանն ուղղված քայլերին` դրական գնահատելով օրենսդրական բարեփոխումները:
Զրուցակիցները հանգամանորեն քննարկեցին Հայաստանի եւ ԵԱՀԿ` մասնավորապես Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետ հետագա համագործակցության խնդիրները, նշեցին այս հարցում տարածաշրջանային համագործակցության ապահովման անհրաժեշտությունը: