Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը«Ռեգնում» լրատվական գործակալության հարցին

14 մայիսի, 2010

Հարց. - Պարոն Քոչարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սերբիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն կարող ինքնորոշվել: Ինչպե?ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան. - Ադրբեջանի նախագահը վաղուց պետք է իմանար, որ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշվում են ոչ թե ազգերը, այլ` ժողովուրդները: Հակառակ դեպքում, հորից նախագահի աթոռի հետ միասին ժառանգություն ստացած թեզիսի համաձայն, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, Ադրբեջանը չի կարող անկախություն ունենալ:
Տպել էջը