ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան դե Լոքերը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին:
11 մայիսի, 2010Ս. թ. մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան դե Լոքերը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետութոյունում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ` Կարինե Ղազինյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը լիովին կաջակցի դեսպանին իր գործունեության ընթացքում:

Կողմերը կարեւորեցին հայ- բելգիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության ընդլայնումը առեւտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական եւ այլ ոլորտներում: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համատեղ ծրագրերին մասնակցությանը:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: