ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Ազգ» օրաթերթի հարցին
04 մայիսի, 2010Հարց. Պարոն Քոչարյան, այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարներից մեկը մի շարք պնդումներ է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Արդյո?ք հիմնավորված են այդ պնդումները:
Պատասխան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: