ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է Բեռլինում կայացած համաժողովին

30 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 28-30-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել «Եվրոպական անվտանգության երկխոսությունը եւ սպառազինությունների վերահսկումը» թեմայով համաժողով, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Համաժողովը կազմակերպել էին ԳԴՀ արտգործնախարարությունը եւ Անվտանգության ուսումնասիրությունների Ջորջ Մարշալ եվրոպական կենտրոնը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եվրոպական երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններից, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ:

Փոխնախարար Արման Կիրակոսյանի ելույթը նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնայնությունները, պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Տպել էջը