ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին
27 ապրիլի, 2010Ս.թ. ապրիլի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Պոպովը իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Իգոր Պոպովը շնորհակալություն հայտնեց նախարարին բարեմաղթանքների համար եւ հավաստիացրեց, որ կանի առավելագույնը հիմնախնդրի կարգավորմանը նպաստելու համար: