Սիրիայում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակիննվիրված միջոցառումներ

24 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ:

Այնուհետեւ արարողության մասնակիցները ուղեւորվեցին Դամասկոսի հայոց գերեզմանատուն` ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հուշահամալիրում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը եւ դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին եղեռնի զոհերի հուշարձանին:

Արորողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական եւ միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները եւ գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:
Տպել էջը