Լիբանանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակիննվիրված միջոցառումներ
23 ապրիլի, 2010Այս օրերին Լիբանանում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ` ոգեկոչման երեկոներ, քայլարշավներ, դասախոսություններ, մշակութային ու գեղարվեստական այլ ձեռնարկներ, ֆիլմերի ցուցադրումներ` նվիրված Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ին Համազգայինի «Լյուսի Թութունջյան» պատկերասրահում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հովանավորությամբ պաշտոնապես բացվել է հավաքական ցուցահանդես` «Հարգանք Հայոց ցեղասպանության նահատակներին» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են լիբանանցի եւ հայազգի արվեստագետների աշխատանքներ: Ելույթ ունեցողները նշել են, որ ցուցահանդեսը բողոք է անարդարության դեպ եւ արտահայտում է մարդկային հոգեկան ու Ֆիզիկական տառապանքները: Այն եւս մեկ անգամ հնարավորություն է ստեղծում վերապրելու հայ ժողովրդի ծանր ցավը եւ դատապարտելու մեր ժողովրդի հանդեպ կատարված սարսափելի ոճրագործությունը:
