Կանադայում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակիննվիրված միջոցառումներ

23 ապրիլի, 2010

Ս.թ. ապրիլի 14-ին Կանադայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին կանադահայ կազմակերպություններից բացի մասնակցել են Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ եւ Կանադայում հավատարմագրված դիվանագետներ: Ելույթ են ունեցել Կանադայի խորհրդարանում ներկայացված Պահպանողական, Ազատական, Նոր դեմոկրատական կուսակցությունների եւ «Քեբեկյան բլոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչները, Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարը: Օրվա բանախոսներն էին հանրահայտ կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջյանն ու հայտնի ցեղասպանագետ, ռաբբի Սթիվեն Ջեյկոբսը (ԱՄՆ):

Միջոցառումը եզրափակել է Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, որը մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերություններում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական արարողություն տեղի կունենա նաեւ Հայաստանի դեսպանությունում:
Տպել էջը