Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեցԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
22 ապրիլի, 2010Ս.թ. ապրիլի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, համապատասխան պարզաբանումներ տվեց այդ առնչությամբ: