ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան
08 ապրիլի, 2010Ս.թ. ապրիլի 8-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE):
Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ:

Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն եւ նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները եւ Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին:
Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները եւ փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:
