ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳտնօրեն Յանեշ Լենարչիչին

06 ապրիլի, 2010

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ղեկավար Յանեշ Լենարչիչին (Janez Lenarcic):

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստան-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Երեւանը կարեւորում է համագործակցությունը գրասենյակի հետ եւ պատրաստ է շարունակելու սերտ համագործակությունն այդ ուղղությամբ:

Զրույցի ընթացքում արծարծվեց գրասենյակի գործունեությունը ընտրական գործընթացների բարելավման եւ դիտորդական առաքելություն իրականացնելու հարցում, որի արդյունքների ու եզրակացությունների շուրջ քննարկումներն ու աշխատանքն օգտակար են այդ ոլորտում առաջընթաց գրանցելու համար:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը:

Տպել էջը