ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ`ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06 ապրիլի, 2010Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 121 որոշման**` ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ հետեւյալ ստորաբաժանումներում կցորդի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
- «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի կցորդ
- «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (2 տեղ)
- Հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի կցորդ
- Հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի կցորդ
- Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի կցորդ
- Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի կցորդ
- Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ (ֆրանսերեն լեզվի իմացությունը պարտադիր է)
- Իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի եւ դեպոզիտի բաժնի կցորդ («իրավագիտություն» մասնագիտությամբ կրթությունը պարտադիր է)
Պաշտոնային դրույքաչափը 134 հազար 160 դրամ է:
Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն,
- հայերենին եւ առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
- բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),***
- համակարգչային գիտելիքներ:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:
Թեստավորումն անցկացվելու է ս.թ. մայիսի 17-ին եւ 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում (Երեւան, Հանրապետության հրապարակ, Կառավարության շենք 2): Թեստավորումն անց է կացվելու գրավոր: Հարցաշարին կարելի է ծանոթանալ ս.թ. ապրիլի 17-ից www.armeniaforeignministry.am ինտերնետային կայքում:
Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մրցույթի այն մասնակիցները, ովքեր ճիշտ են պատասխանել թեստավորման առաջադրանքների յուրաքանչյուր բաղադրիչի առնվազն 80 տոկոսին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ դիմում (լրացվում է տեղում),
բ/ անձնագրի պատճեն,
գ/ բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ/ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման 19-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բժշկական տեղեկանք (ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով` Երեւան քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայից: Հասցեն` Երեւան, Լեոյի 17),
ե/ ինքնակենսագրություն,
զ/ աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածք (նախկինում աշխատած լինելու դեպքում), կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
է/ զինապարտ լինելու դեպքում` զինվորական գրքույկի պատճենը, իսկ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի անձանց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք,
ը/ 4 լուսանկար՝ 3x4 սմ չափի:
Մրցույթի մասնակիցներն իրենց հայեցողությամբ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտական գիտելիքները եւ գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր:
Քաղաքացին փաստաթղթերի պատճենները ներկայացնում է բնօրինակների հետ միասին, անձամբ:
Վերը նշված փաստաթղթերի ընդունումը իրականացվելու է աշխատանքային օրերին` ս.թ. ապրիլի 19-ից 30-ը,
ժ. 14:30-ից մինչեւ 17:00, ՀՀ ԱԳՆ անցագրային կետում /Ամիրյան փողոցի կողմից/:****
Տեղեկությունների համար դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն, հեռ. 54-40-41, 2-70 կամ 3-22:
*«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2001թ. դեկտեմբերի 12-ի թիվ 39 /171/ համարում:
**ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշման տեքստը պաշտոնապես հրապարակված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2002թ. մարտի 7-ի թիվ 9 /184/ համարում:
***Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ:
****Տեղեկանքը թույլատրվում է ներկայացնել մինչեւ ս. թ. մայիսի 7-ը: Հաշվի առնելով բժշկական հետազոտման երկարատեւությունը` խնդրվում է պոլիկլինիկա դիմել նախապես: