Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

27 մարտի, 2010

Մարտի 26-ին շարունակվեց արտ·ործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա:
Նույն օրը կայացավ Անկախ պետությունների համա·ործակցության մասնակից երկրների արտաքին ·ործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ·լխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ ·ործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ:
Նիստի օրակար·ը ներառում էր ԱՊՀ ·ործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետա·ա զար·ացման հայեցակար·ի իրականացման, հումանիտար բնա·ավառում համա·ործակցության խթանման, անվտան·ության եւ մի·րացիոն քաղաքականության բնա·ավառներում փոխ·որխակցության, իրավապահ մարմինների միջեւ համա·ործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցերը:


Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախա·իծը:


Նույն օրը ԱՊՀ արտ·ործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով իր ուկրաինացի ·ործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ սերտ համա·ործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանա·րային դաշտի ընդլայնման, միջազ·ային կազմակերպություններում համա·ործակցության շուրջ: Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշենկոն մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազ·ային խնդիրների եւ դրանց կար·ավորման ուղիների շուրջ:

Տպել էջը