Հայաստանի դեսպան Վահաgն Մելիքյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար դր. Ռաշեդ Ահմադ բին Ֆահադին

24 մարտի, 2010

Ս.թ. մարտի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահա·ն Մելիքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրերի նախարար դր. Ռաշեդ Ահմադ բին Ֆահադի հետ:

Նկատի ունենալով, որ նշյալ նախարարությունը համակար·ում է նաեւ ·յուղատնտեսության բնա·ավառը, Հայաստանի դեսպանը նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջեւ ·յուղատնտեսության բնա·ավառում համա·ործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են հայկական ·յուղատնտեսական մթերքի ԱՄԷ արտահանման հնարավորությունները, ·յուղատնտեսության ոլորտի մասնա·ետների փոխայցելությունների կազմակերպմանն ու աշխատանքային հանդիպումների անցկացմանը վերաբերող խնդիրներ:

Հանդիպման ընթացքում նախարարին փոխանցվել է նաեւ Հայաստանի փոխվարչապետի նամակը:

 

Տպել էջը