ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպեց Բելառուսի խորհրդարանական պատվիրակության հետ

24 մարտի, 2010

Ս.թ. մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ Երեւանում գտնվող Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ: Բելառուսական պատվիրակությանն ուղեկցում էր ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Ողջունելով հյուրերին` փոխնախարար Ղազինյանը կարեւորեց հայ-բելառուսական երկկողմ հարաբերություներում առկա բարձր մակարդակը: Երկուստեք շեշտվեց Հայաստանի եւ Բելառուսի միջեւ գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, նշելով, որ դրա համար առկա են բարենպաստ միջպետական հարաբերություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում եւ միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր:

 

Տպել էջը