Մոսկվայում անցկացվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը
24 մարտի, 2010Ս.թ. մարտի 23-ին Ռուսաստանի Պետդումայի "Գեռբովի" սրահում կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է նա— Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, ով ողջունել է հայ խորհրդարանականներին — նշել, որ միջխորհրդարանական հանձնաժողովը կատարել է լուրջ աշխատանքներ երկու խորհրդարանների արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու հարցում:

Հայկական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը տեղեկացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի անցյալ որոշումների կատարման մասին: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ — ռուս պատգամավորների համագործակցությանը` նա գոհունակություն է հայտնել արձանագրված առաջընթացի վերաբերյալ, խոսել է նա— երկու կողմերի տնտեսական համագործակցության մասին:
Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող երկուստեք կար—որություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:
Նույն օրը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել էր ընդունելություն` ի պատիվ աշխատանքային այցով Մոսկվա ժամանած հայկական խորհրդարանական խմբի:
Իր ողջույնի խոսքում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հյուրերին ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, բարեկամության ակունքները եւ զարգացման հեռանկարները: Նա կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող միջխորհրդարանական համագործակցությունը` ցանկանալով պատգամավորներին ներդաշնակ եւ համակարգված գործունեություն` ի շահ երկու երկրների եւ ժողովրդների:
Ելույթներ ունեցան նաեւ միջխորհդարանական հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժկովը եւ Արամ Սաֆարյանը:
Պաշտոնական մասի վերջում ստորագրվեց արձանագրություն 18-րդ միջխորհրդարանական նիստի արդյունքների վերաբերյալ: