Չինաստանի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճեն

12 մարտի, 2010

Ս.թ. մարտի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը եւ հույս հայտնեց, որ դեսպան Չանչունին կարեւոր ներդրում կունենա երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:



Դեսպան Չանչունին վստահեցրեց, որ բոլոր ջանքերը կգործադրի գոյություն ունեցող գործընկերային համագործակցությունը առավել զարգացնելու համար:

Զրուցակիցները բարձր գնահատելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված բարեկամական համագործակցությունը, քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Չանչունին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:

Տեղեկանք՝ Թիան Չանչունին ծնվել է 1954թ. Չինաստանի Ցզիլին քաղաքում: 1986թ. ավարտել է Բուլղարիայի արտասահմանցի ուսանողների ինստիտուտը: 1982թ. մինչեւ 1982թ. մինչեւ 2010 թ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի ԱԳՆ համակարգում: 2001 -2007 թթ. Ալբանիայիում Չինաստանի դեսպան:2010թ.նշանակվել է Հայաստանում Չինաստանի դեսպան:

Տեղեկանք՝ Թիան Չանչունին ծնվել է 1954թ. Չինաստանի Ցզիլին քաղաքում: 1986թ. ավարտել է Բուլղարիայի արտասահմանցի ուսանողների ինստիտուտը: 1982թ. մինչեւ 1982թ. մինչեւ 2010 թ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Չինաստանի ԱԳՆ համակարգում: 2001 -2007 թթ. Ալբանիայիում Չինաստանի դեսպան: 2010թ.նշանակվել է Հայաստանում Չինաստանի դեսպան:

Տպել էջը