Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
04 մարտի, 2010Ս. թ. մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ նոր ձեւաչափով համագործակցությանը:
