ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանընը «Panorama.am» լրատվական կայքի հարցին 18 փետրվար 2010թ.
18 փետրվարի, 2010Հարց. Ինչ կասեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովի պնդումների կապակցությամբ, թե ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանները Ադրբեջանի մաս են կազմում:
Պատասխան. Հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանին պատկանելիության մասին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ագրեսիայի արդյունքում էթնիկ զտումների ու օկուպացիայի համար պատասխանատվությունից:
Տարօրինակ կլիներ, եթե ադրբեջանական կողմը գոնե մեկ միջազգային իրավական փաստաթուղթ ներկայացներ, որը թույլատրում է էթնիկ զտումներ կատարել, դա արադարցնելով իբր թե "սեփական տարածքում" դրանց իրականացմամբ: