Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցԿորեայի դեսպան Լի Քյու-Հենին 12 փետրվար 2010թ. Փետ

12 փետրվարի, 2010

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ:

Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ներդրման` Լի Քյու-Հենին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:

Տպել էջը