Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների միջեւ անցկացվել ենքաղաքական խորհրդատվություններ 09 փետրվար 2010թ. Փե
09 փետրվարի, 2010Փետրվարի 9-ին Հայաստանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու եւ Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք եւ որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ եւ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը` ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Սիրիայի, մասնավորապես արեւելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:
Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի եւ Սիրիայի ԱԳ Ն-ների միջեւ քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը: