ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը հանդիպեցժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ 08 փետրվար 2010թ.
08 փետրվարի, 2010Ս. թ. փետրվարի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը արտգործնախարարությունում հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին:
Կարինե Ղազինյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, եվրոպական ինտեգրման գործընթացը, կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Նախարարի տեղակալը հանգամանալից խոսեց միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, գործընկեր երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, նաեւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Փոխնախարար Ղազինյանն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: