Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին 05 փետրվար 2010թ.

05 փետրվարի, 2010

Ս.թ փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք` ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահը նշեց, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ շատ խնդիրներ են լուծում ռազմա-քաղաքական, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում` շեշտելով համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` դեսպան Եսայանը Ռուսաստանի Դաշնության Նախագահին վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված կլինի առկա փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Տպել էջը