Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին 19 հունվար 2010թ.
19 հունվարի, 2010Հարց. - Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»:
Պատասխան - Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ` պարոն Դավութողլուի հետ` տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին:
Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը: