Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ 18 հունվար 2010թ.

18 հունվարի, 2010

Ս.թ. հունվարի 18-ին Սոֆիայում Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ:

Կողմերը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը եւ Սեւծովյան տարածաշրջանում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը կարեւորել է Արեւելյան գործընկերության հռչակագրում ամրագրված «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանը» վերաբերող դրույթի իրականացումը: Նշվել է, որ ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակում արդեն իսկ հաստատված ԵԽ գործողությունների ծրագրին Հայաստանի ներգրավվածությունը հնարավորություն կընձեռի առավել սերտ համագործակցություն հաստատել ԵՄ հետ, նաեւ` ինտեգրվել եվրոպական ներքին շուկային:

Անդրադառնալով քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի եւ Բուլղարիայի գործակցությանը` կողմերը նշել են, որ զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես գիտամշակութային ոլորտում, եւ արդեն ս.թ. հունիսին Բուլղարիայում կմեկնարկի ,Հայաստանի մշակույթի տարիե փառատոնը:

Մտքեր են փոխանակվել երկու երկրներում իրականացվող բարեփոխումների, հարեւանների հետ ունեցած հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Նույն օրը Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական ինստիտուտում տիկին Ղազինյանը հանդես է եկել դասախոսությամբ` ,Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը եւ տարածաշրջանային համագործակցությունըե թեմայով:

Նախարարի տեղակալը հարցազրույց է տվել նաեւ բուլղարական «CROSS» լրատվական գործակալությանը:
Տպել էջը